ԲՀԿ հիմնադիր նախագահ

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մեծ հաջողությունների է հասել սպորտում՝ 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող:

2004թ.-ից Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա գլխավորությամբ վերջին տարիներին հայ մարզիկները փայլուն արդյունքներ են արձանագրել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: 2008թ.-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր մարզիկները նվաճել են 6 օլիմպիական մեդալ: 

1990-2000թթ.-ին Գագիկ Ծառուկյանը զբաղվել է գործարարությամբ՝ դառնալով այդ ոլորտի Հայաստանի հայտնի դեմքերից մեկը: 1990-1992թթ. եղել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը: 1995թ.-ին Գագիկ Ծառուկյանը հիմնադրում է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որի կազմում այսօր կան շուրջ 40 ձեռնարկություններ: Այդ կառույցներում, ընդհանուր առմամբ, ներգրավված են 20 000-ից ավելի աշխատողներ: 

Քաղաքական գործունեությամբ Գագիկ Ծառուկյանը սկսել է զբաղվել 2002թ.-ից: 2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ արդեն 2004թ.-ին՝ հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կուսակցությունն այսօր ունի լուրջ դերակատարում Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: 2007թ.-ին, առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընրություններին, «Բարգավաճ Հայաստանը» ՀՀ Աժ-ում ձևավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը: Կոալիցիոն կառավարության կազմում «Բարգավաճ Հայաստան» Կուսակցությանն են վստահվել Սպորտի և երիտասարդության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և Քաղաքաշինության նախարարությունները: 

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը», Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ստացավ  մեր հայրենակիցների ավելի քան 450 հազար քվե՝ խորհրդարանում ունենալով 37 պատգամավոր. իր մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց մաս կազմել իշխող քաղաքական կոալիցիայի։

2017 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հանդիսանալով «Ծառուկյան դաշինք»-ի  առանցքային քաղաքական  ուժ, մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ ստանալաով մեր հայրենակիցների  430 հազար քվեն, խորհրդարանում ունենալով 31 պատգամավոր:

Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է նաև իր մեծամասշտաբ բարեգործական ծրագրերով: 2003թ.-ից գործում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում.
եկեղեցաշինությունը, 
կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, 
սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, 
համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, 
համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, 
գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, 
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը: 
Գագիկ Ծառուկյանն ամուսնացած է, ունի 6 երեխա:

 

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
02/16/2009

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իր ելույթում անդրադառնալու է հասարակությանը հուզող բազում հարցերի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշմանը:

ԲՀԿ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02/14/2009

Մենք դատապարտում ենք քաղաքական գաղափարների առողջ եւ ազատ մրցակցությունը թշնամանքով եւ անհանդուրժողականությամբ նենգափոխելու բոլոր փորձերը։ Համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական ապագան հնարավոր է միայն գաղափարների ազատ արտահայտման, քաղաքական ուժերի ազնիվ եւ քաղաքակիրթ մրցակցության պայմաններում......

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02/14/2009

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացումը համայն հայ ժողովրդի խնդիրն է եւ պետք է իրագործվի հայրենիքի և սփյուռքի ջանքերի մեկտեղման շնորհիվ:

ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՀԱՄԱԳՈՒՄԱՐԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
02/11/2009

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գործի կուսակցություն է, և մեր այս որակական առավելությունը մենք պետք է միշտ բարձր պահենք: Ես հավատում եմ իմ ուժերին, ես հավատում եմ Ձեզնից յուրաքանչյուրի կարողությանը, և ես լիահույս եմ, որ մենք միասին կարող ենք հաղթահարել բոլոր տեսակի փորձությունները, հասնենք...

Pages