Ամփոփ պատմություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի μարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով: 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին միավորում են ազատության, արդարության, համերաշխության և հայրենասիրության գաղափարները: «Բարգավաճ Հայաստանը» վճռական է այս արժեքները պաշտպանելու եւ տարածելու հարցում։ 
Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն ժողովրդի վստահությունը վայելող, բարձր արժեքներ, ազնիվ նպատակներ ու վեհ գաղափարներ դավանող անհատների և քաղաքական ուժերի համախմբման ու համագործակցության պարագայում: Երկրի քաղաքական համակարգում «Բարգավաճ Հայաստանն» իր առաքելությունը տեսնում է հենց այդ համատեքստում և հանդես է գալու քաղաքացիական համախմբվածության ու համերաշխության դիրքերից: 
«Բարգավաճ Հայաստանը» քաղաքացիական համաձայնության կուսակցություն է: Առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է, կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղելու է «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» կարգախոսի իրականացմանը: 
Մենք նպաստելու ենք երկրում ժողովրդավարական կարգերի ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է, որի գործունեությունը խարսխվում է իրատեսության և ողջամտության վրա: Մերժելով ծայրահեղականությունը, քաղաքական արկածախնդրությունն ու դոգմատիզմը, մենք ձգտելու ենք առարկայական և հիմնավոր կերպով լուծել հասարակության առջև ծառացած հիմնախնդիրները: Համոզված ենք, որ հասարակության զարգացման կարևորագույն երաշխիքը բարոյական և հոգևոր արժեքային համակարգի առկայությունն է: 
Ժողովրդավարությանը և ազատականությանը դավանելու, արժեքային նոր համակարգի ձևավորմանը նպաստելու ձգտումով հանդերձ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ազգային և ավանդական արժեքների պահպանության կողմնակից է` արժեքային այդ համակարգում կարևորելով ընտանիքը, եկեղեցին և պետությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր արտաքին քաղաքական ներգրավվածությամբ նպաստում է բազմակարծությանը, բազմակուսակցական ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։ Մասնավորապես, մենք աջակցում ենք ժողովրդավարական բարեփոխումներին Կովկասում, Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բելառուսում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահ է, որ անհրաժեշտ է պահպանել ամուր կապեր Հայաստանի եվրոպական հարևանների հետ` հարգելով ազգային պետությունների ինքնիշխանությունը և բարելավելով առևտրային հարաբերությունները:

2015 թվականի մարտի 5-ին հրավիրվել է ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։  ԲՀԿ նախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Այլ առաջադրումներ չեն եղել։ Համագումարին մասնակցել է 169 պատվիրակ. 168 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Վահանի Զոհրաբյանը։   
Համագումարից հետո հրավիրվել է  ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի տեղակալ  է ընտրել Վարդան Վարդանյանին։ 


2014 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարը

Համագումարին մասնակցում էին կուսակցական բոլոր 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները: Օրակարգային հարցերը հետևյալն էին՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններ, ԲՀԿ նախագահի, քաղաքական խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ:
Հաշվետվությամբ հանդես եկավ ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահ Սամվել Ադամյանը, ով նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանը Կուսակցության համար հագեցած է եղել քաղաքական իրադարձություններով: 

Կարդալ ավելին


2012 թվականի մայիսի 24-ի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: 

Կարդալ ավելին


2012 թվականի մարտի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ արտահերթ համագումարը։ Համագումարին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,  «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ-ից՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը,  «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանն ու այլ հյուրեր։

Կարդալ ավելին


«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության 5-րդ համագումարը կայացավ 2011թ.-ի փետրվարի 12-ին: Համագումարի հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  «Բարգավաճ Հայաստան»  Կուսակցության կոալիցիոն գործընկերները, ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:
Համագումարում «Բարգավաճ Հայաստան»  Կուսակցության նախագահ միաձայն վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը:


Կուսակցության չորրորդ համագումարը կայացավ 2009թ.-ի փետրվարի 12-ին: Մասնակիցներին ողջունեցին պետության բարձրաստիճան պաշտոնյաներ և արերկրից ժամանած հյուրեր: Համագումարի պատվիրակները Գագիկ Ծառուկյանին միաձայն վերընտրեցին ԲՀԿ նախագահի պաշտոնում: Ընդունվեց 2 հայտարարություն՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հաստատվեց ԲՀԿ նորընտիր քաղաքական խորհրդի կազմը (93 անդամ), ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի նորընտիր կազմը:


Երրորդ արտահերթ համագումարը անցկացվել է 2007 թ.-ի փետրվարի 15-ին: Արտահերթ համագումարի ընթացքում քննարկվեց Կուսակցության քաղաքական խորհրդի զեկույցը, հաստատվեց Կուսակցության նոր խմբակցության կազմի նախագիծը: Համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ: Համագումարը նաև ընտրեց Կուսակցության քաղաքական խորհրդի 35 և վերահսկիչ հանձնաժողովի 5 անդամներ: ԲՀԿ երկրորդ համագումարը կայացել է 2006 թ.-ի մայիսի 13-ին: Քննարկվել է Կուսակցության երկամյա գործունեությանը, հնչել են առաջարկություններ հետագա ծրագրերի և առաջնահերթությունների մասին: 


ԲՀԿ երկրորդ համագումարը կայացել է 2006 թ.-ի մայիսի 13-ին: Քննարկվել է Կուսակցության երկամյա գործունեությանը, հնչել են առաջարկություններ հետագա ծրագրերի և առաջնահերթությունների մասին: 


«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2004 թ.-ի ապրիլի 30-ին, որով էլ սկիզբ է դրվել ԲՀԿ արդեն իսկ 9 տարիների գործունեությանը:
Կուսակցության հիմնադիրը և նախագահն է Գագիկ Ծառուկյանը: