ԲՀԿ հիմնադիր նախագահ

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մեծ հաջողությունների է հասել սպորտում՝ 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող:

2004թ.-ից Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա գլխավորությամբ վերջին տարիներին հայ մարզիկները փայլուն արդյունքներ են արձանագրել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: 2008թ.-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր մարզիկները նվաճել են 6 օլիմպիական մեդալ: 

1990-2000թթ.-ին Գագիկ Ծառուկյանը զբաղվել է գործարարությամբ՝ դառնալով այդ ոլորտի Հայաստանի հայտնի դեմքերից մեկը: 1990-1992թթ. եղել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը: 1995թ.-ին Գագիկ Ծառուկյանը հիմնադրում է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որի կազմում այսօր կան շուրջ 40 ձեռնարկություններ: Այդ կառույցներում, ընդհանուր առմամբ, ներգրավված են 20 000-ից ավելի աշխատողներ: 

Քաղաքական գործունեությամբ Գագիկ Ծառուկյանը սկսել է զբաղվել 2002թ.-ից: 2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ արդեն 2004թ.-ին՝ հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կուսակցությունն այսօր ունի լուրջ դերակատարում Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: 2007թ.-ին, առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընրություններին, «Բարգավաճ Հայաստանը» ՀՀ Աժ-ում ձևավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը: Կոալիցիոն կառավարության կազմում «Բարգավաճ Հայաստան» Կուսակցությանն են վստահվել Սպորտի և երիտասարդության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և Քաղաքաշինության նախարարությունները: 

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը», Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ստացավ  մեր հայրենակիցների ավելի քան 450 հազար քվե՝ խորհրդարանում ունենալով 37 պատգամավոր. իր մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց մաս կազմել իշխող քաղաքական կոալիցիայի։

2017 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հանդիսանալով «Ծառուկյան դաշինք»-ի  առանցքային քաղաքական  ուժ, մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ ստանալաով մեր հայրենակիցների  430 հազար քվեն, խորհրդարանում ունենալով 31 պատգամավոր:

Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է նաև իր մեծամասշտաբ բարեգործական ծրագրերով: 2003թ.-ից գործում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում.
եկեղեցաշինությունը, 
կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, 
սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, 
համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, 
համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, 
գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, 
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը: 
Գագիկ Ծառուկյանն ամուսնացած է, ունի 6 երեխա:

 

ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Դ.Ա. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ, ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ Վ. Վ. ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ Բ. Վ. ԳՐԻԶԼՈՎԻՆ
03/30/2010

Խնդրում եմ՝ ընդունեք իմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղաքական խորհրդի և Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության կողմից խոր և անկեղծ ցավակցությունը Մոսկովյան մետրոպոլիտենում 2010 թ. մարտի 29-ին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՎԻԿՏՈՐ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻՆ
02/11/2010

Հուսով ենք, որ մեր կուսակցությունների միջև հաստատված գործընկերային, ջերմ հարաբերությունները կծառայեն մեր երկու ժողովուրդների եղբայրական կապերի ու հարաբերությունների ամրապնդման գործին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՈՂՋՈՒՆԵԼ ՁԵԶ ԵՎ ՄԱՂԹԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՂ ԸՆԹԱՑՔ
09/12/2009

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության բացմանը

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԲՈԼՈՐ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՐԶԻԿ-ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐԻՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
08/26/2009

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
07/16/2009

Խորապես ցավակցում եմ Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման պատճառով զոհված մեր հայրենակիցների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների անժամանակ մահվան կապակցությամբ:

Pages