ԲՀԿ հիմնադիր նախագահ

Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Մեծ հաջողությունների է հասել սպորտում՝ 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, իսկ 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող:

2004թ.-ից Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա գլխավորությամբ վերջին տարիներին հայ մարզիկները փայլուն արդյունքներ են արձանագրել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: 2008թ.-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր մարզիկները նվաճել են 6 օլիմպիական մեդալ: 

1990-2000թթ.-ին Գագիկ Ծառուկյանը զբաղվել է գործարարությամբ՝ դառնալով այդ ոլորտի Հայաստանի հայտնի դեմքերից մեկը: 1990-1992թթ. եղել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը: 1995թ.-ին Գագիկ Ծառուկյանը հիմնադրում է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որի կազմում այսօր կան շուրջ 40 ձեռնարկություններ: Այդ կառույցներում, ընդհանուր առմամբ, ներգրավված են 20 000-ից ավելի աշխատողներ: 

Քաղաքական գործունեությամբ Գագիկ Ծառուկյանը սկսել է զբաղվել 2002թ.-ից: 2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ արդեն 2004թ.-ին՝ հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Կուսակցությունն այսօր ունի լուրջ դերակատարում Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: 2007թ.-ին, առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընրություններին, «Բարգավաճ Հայաստանը» ՀՀ Աժ-ում ձևավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը: Կոալիցիոն կառավարության կազմում «Բարգավաճ Հայաստան» Կուսակցությանն են վստահվել Սպորտի և երիտասարդության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության և Քաղաքաշինության նախարարությունները: 

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը», Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ստացավ  մեր հայրենակիցների ավելի քան 450 հազար քվե՝ խորհրդարանում ունենալով 37 պատգամավոր. իր մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց մաս կազմել իշխող քաղաքական կոալիցիայի։

2017 թվականին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հանդիսանալով «Ծառուկյան դաշինք»-ի  առանցքային քաղաքական  ուժ, մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ ստանալաով մեր հայրենակիցների  430 հազար քվեն, խորհրդարանում ունենալով 31 պատգամավոր:

Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է նաև իր մեծամասշտաբ բարեգործական ծրագրերով: 2003թ.-ից գործում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են հանդիսանում.
եկեղեցաշինությունը, 
կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, 
սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, 
համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, 
համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, 
գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, 
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը: 
Գագիկ Ծառուկյանն ամուսնացած է, ունի 6 երեխա:

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Դ.Ա.ՄԵԴՎԵԴԵՎԻՆ
01/25/2011

Ցավակցական նամակ

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
12/31/2010

Մաղթում եմ, որ գալիք տարում իրականացվեն Ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները: Ցանկանում եմ, որ Աստծո կենարար լույսը անպակաս լինի բոլոր հայ օջախներից:

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10/05/2010

Այսօր էլ մեր երկրի հազարավոր ուսուցիչներ պատասխանատվության գիտակցումով են մոտենում իրենց գործին՝ մանկավարժի բարձր կոչմանը, ամենօրյա տքնաջան աշխատանքով կրթելով մեր ազգին և պետությանն արժանի զավակներ:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
09/20/2010

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առիթով

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ և ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
09/01/2010

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

Pages