Համագումարներ

Կուսակցության համագումարը Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է, որն ունի Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք:

Համագումարի ընդունած որոշումները պարտադիր են Կուսակցության բոլոր մարմինների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, ներկայացուցչությունների և անդամների համար: Կուսակցության հերթական համագումարները հրավիրվում են երկու տարին մեկ անգամ: Կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ  կարող է հրավիրվել Կուսակցության արտահերթ համագումար:

 

2015 թվականի մարտի 5-ին հրավիրվել է ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։  ԲՀԿ նախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանն առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը։ Այլ առաջադրումներ չեն եղել։ Համագումարին մասնակցել է 169 պատվիրակ. 168 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Վահանի Զոհրաբյանը։   
Համագումարից հետո հրավիրվել է  ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը կուսակցության քաղաքական խորհրդի նախագահի տեղակալ  է ընտրել Վարդան Վարդանյանին։ 


2014 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարը

Համագումարին մասնակցում էին կուսակցական բոլոր 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները: Օրակարգային հարցերը հետևյալն էին՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններ, ԲՀԿ նախագահի, քաղաքական խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ:
Հաշվետվությամբ հանդես եկավ ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահ Սամվել Ադամյանը, ով նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանը Կուսակցության համար հագեցած է եղել քաղաքական իրադարձություններով: 

Կարդալ ավելին


2012 թվականի մարտի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6–րդ արտահերթ համագումարը։ Համագումարին հրավիրված էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը,  «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ-ից՝ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը,  «Ժառանգությունից»` Ստեփան Սաֆարյանն ու այլ հյուրեր։

Կարդալ ավելին


«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության 5-րդ համագումարը կայացավ 2011թ.-ի փետրվարի 12-ին: Համագումարի հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  «Բարգավաճ Հայաստան»  Կուսակցության կոալիցիոն գործընկերները, ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:
Համագումարում «Բարգավաճ Հայաստան»  Կուսակցության նախագահ միաձայն վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը:


Կուսակցության չորրորդ համագումարը կայացավ 2009թ.-ի փետրվարի 12-ին: Մասնակիցներին ողջունեցին պետության բարձրաստիճան պաշտոնյաներ և արերկրից ժամանած հյուրեր: Համագումարի պատվիրակները Գագիկ Ծառուկյանին միաձայն վերընտրեցին ԲՀԿ նախագահի պաշտոնում: Ընդունվեց 2 հայտարարություն՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հաստատվեց ԲՀԿ նորընտիր քաղաքական խորհրդի կազմը (93 անդամ), ինչպես նաև վերահսկիչ հանձնաժողովի նորընտիր կազմը:


Երրորդ արտահերթ համագումարը անցկացվել է 2007 թ.-ի փետրվարի 15-ին: Արտահերթ համագումարի ընթացքում քննարկվեց Կուսակցության քաղաքական խորհրդի զեկույցը, հաստատվեց Կուսակցության նոր խմբակցության կազմի նախագիծը: Համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ: Համագումարը նաև ընտրեց Կուսակցության քաղաքական խորհրդի 35 և վերահսկիչ հանձնաժողովի 5 անդամներ: ԲՀԿ երկրորդ համագումարը կայացել է 2006 թ.-ի մայիսի 13-ին: Քննարկվել է Կուսակցության երկամյա գործունեությանը, հնչել են առաջարկություններ հետագա ծրագրերի և առաջնահերթությունների մասին: 


ԲՀԿ երկրորդ համագումարը կայացել է 2006 թ.-ի մայիսի 13-ին: Քննարկվել է Կուսակցության երկամյա գործունեությանը, հնչել են առաջարկություններ հետագա ծրագրերի և առաջնահերթությունների մասին: 


«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2004 թ.-ի ապրիլի 30-ին, որով էլ սկիզբ է դրվել ԲՀԿ արդեն իսկ 9 տարիների գործունեությանը:
Կուսակցության հիմնադիրը և նախագահն է Գագիկ Ծառուկյանը: