Տեղի է ունեցել ԲՀԿ 13-րդ արտահերթ համագումարը
Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը: Համագումարին մասնակցել են կուսակցության տարածքային ստորաբաժանումների կողմից ընտրված 125 պատվիրակներ: Օրակարգում ընդգրկված է եղել Կուսակցության ղեկավար մարմնի՝ Քաղաքական խորհրդի կազմի փոփոխության և նոր կազմի հաստատման հարցը: ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը համագումարին առաջարկել է ի գիտություն ընդունել քաղխորհրդի անդամներ Արթուր Գրիգորյանի, Արթուր Դալլաքյանի և Կարեն Սերգոյանի անդամության լիազորությունների դադարեցման դիմումները և հաստատել ԲՀԿ քաղխորհրդի նոր կազմը հետևյալ կազմով:
1. Գագիկ Ծառուկյան —/ԲՀԿ նախագահ, ԲՀԿ քաղխորհրդի
նախագահ/
2. Միքայել Մելքումյան —/ ԲՀԿ քաղխորհրդի
նախագահի տեղակալ/
3. Վարդան Վարդանյան —/ ԲՀԿ քաղխորհրդի
նախագահի տեղակալ/
4. Շաքե Իսայան — —/ ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալ/
5. Նունե Դավթյան ——/ ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար/
6. Իվետա Տոնոյան
7. Արման Աբովյան
8. Նորա Առուստամյան
9. Լուիզա Սարգսյան
10. Արտյոմ Ծառուկյան
11. Էդուարդ Բաբայան
12. Արմեն Մանուկյան
13. Հասմիկ Ղարիբյան
Քվեարկության արդյունքում Համագումարը 125 կողմ ձայնով հաստատել է ԲՀԿ քաղաքական խորհրդի նոր կազմը: