Կանանց խորհուրդ
Աշխարհում ներկայումս տիրապետում է այն պարզ ճշմարտությունը,որ կանայք կայուն և բարեկեցիկ հասարակություն ստեղծելու լավագույն երաշխավորն են:
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հիմնադրվել է 2006թ: Կուսակցության խմբակցությունը ՀՀ Ազգային ժողովում,որը երկրորդն է պատգամավորների թվով, ակտիվ պաշտպանել է ՀՀ Ընտրական օրենսգրքում գենդերային քվոտան բարձրացնելու նախաձեռնությունը: Խմբակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև “ Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման” ՀՀ օրենքի ընդունմանը:
“Բարգավաճ Հայաստան ” կուսակցությունը մշակել է գործողությունների գենդերային պլան: Գենդերային պլանի նպատակներն են`
- Կուսակցության կանանց ակտիվի ուսուցման համակարգի ստեղծում
- Կուսակցության փաստաթղթերում գենդերային բաղադրիչի ներդրում`կուսակցության կառույցներում և ղեկավար մարմիններում տղամարդկանց և կանանց հաշվեկշռված ներկայացվածության ապահովման համար:
- ՀՀ Ազգային ժողովի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության կին անդամների մասնակցության ռազմավարության մշակում
- Կուսակցության կանանց թևի հզորացման ռազմավարության մշակում
- Գործողությունների գենդերային պլանի կատարման վերահսկում:
2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում “Ծառուկյան” կուսակցությունների դաշինքը 31 մանդատ է ստացել,որոնցից 8-ը կամ 25.8%-ը կանայք են ստացել:Տարածքային ցուցակով ընտրվել է մեկ կին պատգամավոր նաև համապետական ցուցակի երկրորդ մասից,որում ընդգրկված են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ,խորհրդարան է անցել մեկ կին` Հայաստանում ռուսական համայնքից:
“Ծառուկյան դաշինք” խմբակցությունը Ազգային ժողովի խմբակցություններից միակն է,որ իր կազմում ապահովել է քվոտային համապատասխան սեռերի 25/75 համամասնությունը:
ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 17 անդամներից միայն երկուսն են կին(12%): Նրանցից մեկը, Նաիրա Զոհրաբյանը,“Ծառուկյան դաշինք” խմբակցության պատգամավոր է: Մշտական հանձնաժողովների ղեկավարներից մեկն է կին`Նաիրա Զոհրաբյան (“Ծառուկյան դաշինք” խմբակցություն):
Մենք գտնում ենք,որ քաղաքականության մեջ սեռերի բաժանումը ընդունելի չէ,կարևորը պրոֆեսիոնալիզմն է և այս սկզբունքով էլ իրականացնում ենք մեր ծրագրերը: