«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարը

2014 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 7-րդ համագումարը

Համագումարին մասնակցում էին կուսակցական բոլոր 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները: Օրակարգային հարցերը հետևյալն էին՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություններ, ԲՀԿ նախագահի, քաղաքական խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ:
Հաշվետվությամբ հանդես եկավ ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահ Սամվել Ադամյանը, ով նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանը Կուսակցության համար հագեցած է եղել քաղաքական իրադարձություններով: 

Օրակարգային հաջորդ հարցը ԲՀԿ նախագահի ընտրությունն էր: Միաձայն Կուսակցության նախագահ վերընտրվեց Գագիկ Նիկոլայի Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը հանդես եկավ ծրագրային ամփոփ ելույթով, որի ընթացքում անդրադարձավ երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին, Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական վիճակին ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին: 

«Առկա խնդիրները բազմաթիվ են, սակայն համախմբված և միասնական աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել դրանց լուծմանը: Հարկավոր է միայն կամք ու ձգտում, և ամեն ինչ լավ է լինելու»,-համոզմունք հայտնեց Գագիկ Ծառուկյանը: 

Սահմանված կարգի համաձայն՝ ԲՀԿ քաղաքական խորհուրդը դադարեցրեց իր լիազորությունները: Ընտրվեց քաղաքական խորհրդի նոր կազմ՝ բաղկացած 201 ներկայացուցիչներից: 

Համագումարի ավարտից հետո տեղի ունեցավ նաև նորընտիր քաղաքական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում ստեղծվեցին ԲՀԿ քաղխորհրդի նոր՝ 11 հանձնաժողովներ: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ դրանք այսուհետ առավել արդյունավետ աշխատանք են իրականացնելու՝ մշտական կապ պահելով հանրության ամենալայն շերտերի հետ: