2.5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ «ԹԱՏՐՈՆ X» ՓԱՌՈՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿՐԻՆ

04/28/2011
Ապրիլի 28-ին «Թատրոն X»-ն ամփոփել է այս տարվա փառատոնի արդյունքները` վստահությամբ, որ տարեցտարի միջոցառումը կունենա ավելի մեծ ձեռքբերումներ: Մեկ ամսվա ընթացքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ փառատոնն անցկացվեց Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում:






Արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնի գլխավոր հովանավորն է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, այն 2.5 միլիոն դրամ է հատկացրել փառատոնի գլխավոր մրցանակակրին: Մրցանակները հանձնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տիկինը՝ Ջավահիր Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը ներկաներին փոխանցեց Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը: «Թույլ տվեք պրն. Ծառուկյանի անունից սրտանց ողջունել բոլորիդ, իսկապես ուրախալի է, որ թատերական կյանքը Հայաստանում աշխուժանում է, և փառատոնի աշխարհագրությունը ընդլայնվում է»,-նշեց Խաչիկ Գալստյանը: