1000-ԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՆՎՃԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

11/22/2010
Ողջ հանրապետության տարածքում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող առողջապահական-բարեգործական ակցիան: Այս անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնի 14 առաջատար մասնագետներն այցելեցին Տավուշի և Լոռու մարզեր:





Տավուշի մարզում առաջին կանգառը Նոյեմբերյանի քաղաքային պոլիկնինիկան է: Բժշկական օգնություն ստանալու նպատակով  պոլիկնինիկա են ժամանել ոչ միայն քաղաքի, այլև շրջակա բնակավայրերի քաղաքացիները: Տեղում իրականացվեց բժշկական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում տրվեցին նաև դեղամիջոցներ: Ակցիայի հաջորդ կանգառը սահմանամերձ Բերդ քաղաքն է: բերդի շրջանում կա մասնագետների պակաս, հենց այդ պատճառով քաղաք էին այցելել նաև շրջակա գյուղերի բնակիչները:


Ակցիան շարունակվեց նաև Տավուշի կենտրոն Իջևանում: Շրջկենտոնի հիվանդանոցում բժշկական օգնություն և խորհրդատվություն ստացան ավելի քան 700 բնակիչներ, իսկ քաղաք Ալավերդիում ակցիային մասնակցեցին 400 քաղաքացիներ:


Ակցիան շարունակվում է, նախատեսվում է ակցիայի շրջանակներում այցելել ՀՀ բոլոր մարզեր: