ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՎԱՐԴԳԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

06/14/2010
Սրտի խոր ցավով տեղեկացա Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանի հանկարծահաս մահվան մասին: 

Վարդգես Մաթևոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակունքներում կանգնած այն բացառիկ գործիչներից էր, ով իր ողջ գիտելիքներն ու փորձը անմնացորդ նվիրաբերեց մեր հանրապետության զարգացման ու հզորացման գործին:   

Խորապես ցավակցում եմ Վարդգես Մաթևոսյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: Նրանց հետ մեկտեղ կիսում եմ այդ անդառնալի վիշտն ու կորստի ցավը: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության

նախագահ Գագիկ Ծառուկյան