ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Դ.Ա.ՄԵԴՎԵԴԵՎԻՆ

01/25/2011

Մեծարգո Դմիտրի Անատոլի.

Վշտով և թախիծով ստացանք մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը հանգեցրեց մարդկային կորուստների: Մենք վստահ ենք, որ իրավապահ մարմինները կգտնեն և կչեզոքացնեն այդ հրեշավոր գործողությունն իրականացնողներին և կազմակերպիչներին: Մենք նաև վստահ ենք, որ հանցագործներին, ովքեր էլ նրանք լինեն և որտեղ էլ լինեն, չի հաջողվի ապակայունացնել հզոր Ռուսաստանը, թուլացնել նրա միջազգային հեղինակությունը և ներքին կայունությունը:

Մենք հայտնում ենք մեր եղբայրական կարեկացանքը Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը և ժողովրդին: Խնդրում ենք փոխանցել մեր ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, ինչպես նաև վիրավորներին և տուժածներին մաղթել արագ ապաքինում:

Հարգանքներով,

Գագիկ Ծառուկյան,
«Բարգավաճ Հայաստան»
Կուսակցության նախագահ