Նաիրա Զոհրաբյանի համար ընդունելի չէ բյուջեին «կողմ» քվեարկած ԲՀԿ-ականների պատճառները ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այս օրերին Հայաստանում չէր, մասնակցում էր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստին։ Այս միջոցին

12/09/2016

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այս օրերին Հայաստանում չէր, մասնակցում էր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստին։ Այս միջոցին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ու թեեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը որոշել եւ հայտարարել էր, որ դեմ է նախագծին, որոշ ԲՀԿ-ականներ՝ Ռուբեն Գեւորգյան, Աբրահամ Մանուկյան, Հրանտ Դավթյան, Արշակ Մխիթարյան, կողմ են քվեարկել: Տեղի ունեցածը պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Խմբակցության «դեմ» տեսակետը հստակ ներկայացրել է Միքայել Մելքումյանը, իրենցից յուրաքանչյուրին առանձին-առանձին ասվել է խմբակցության դիրքորոշման մասին, քվեարկությունից առաջ վարման կարգով Միքայել Մելքումյանը կրկին վերահաստատել է մեր դիրքորոշումը ու եթե այդքանից հետո որոշ մարդիկ գնում եւ քվեարկում են «կողմ», ինչ ասեմ, ուրեմն Աստված իրենց հետ»։ Հարցին, իսկ ինքը չի՞ պատրաստվում խոսել այդ պատգամավորների հետ, Զոհրաբյանը պատասխանեց՝ «Որոշների հետ խոսել եմ, ամեն մեկը մի պատճառաբանության է բերում եւ այդ պատճառաբանություններից որեւէ մեկը ինձ համար ընդունելի չէ»։ Կար տեղեկություն, որ «կողմ» քվեարկած պատգամավորներին ՀՀԿ-ից են զանգել ու խնդրել: Սրա մասին Զոհրաբյանն ասաց. «Ես չգիտեմ ո՞վ է զանգել, ի՞նչ են ասել, եւ դա ինձ բոլորովին չի հետաքրքրում։ Կա փաստ, ինձ համար անընդունելի փաստ, իսկ մնացածի գնահատականը, կարծում եմ, կտրվի»։ 

 http://www.aravot.am/2016/12/09/835356/