ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

12/21/2010
Հրաձգության մանկապատանեկան դպրոցում մեկնարկեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան ամենամյա առաջնությունը, որին մասնակցում են հանրապետության հրաձգության բոլոր դպրոցները: Միջոցառման հանդիսավոր բացմանը ժամանեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որդու՝ Նվերի հետ:





Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ի դեմս մեր հրաձգության օլիմպիական հաղթողների, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների, այս մարզաձևից Հայաստանն ունի լավ ավանդույթներ: «Բոլոր նախաձեռնությունները, որոնք նպաստում են օլիմպիական գաղափարների տարածմանը, մեր կողմից կստանան աջակցություն, բոլորին մաղթում եմ հաջողություն, կհաղթի լավագույնը, մրցույթը հայտարարում եմ բացված»,-իր ելույթում նշեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


Հրաձգության զարգացման և մշտական աջակցության գործում անգնահատելի ավանդի համար հրաձգության դպրոցի կողմից ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին շնորհեցին շնորհակալագիր և հուշանվեր: