ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ-ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 5-ՐԴ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻՆ

03/30/2011

Մարտի 30-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում մասնակցեց ըմբշամարտիկ Սերոբ Գրիգորյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան-հոբելյանական 5-րդ հուշամրցաշարին: Հայաստանի տարբեր մարզերից ժամանած շուրջ 200 պատանիներ մասնակցում էին մրցաշարին:

Մարզաձևի մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանյան մարզերում ըմբշամարտի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է՝ շնորհիվ ՀԱՕԿ ուշադրության: Ելույթ ունեցավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նա խորհուրդ տվեց նման մրցաշարեր անցկացնել բոլոր մարզերում: «Նման միջոցառումները ողջունելի են, դրանք խրախուսում են առողջ ապրելակերպ, առողջ մտածելակերպ: Մենք պատրաստ ենք աջակցելու պատանեկան տարբեր մրցաշարեր և նախագծեր: Անհնարին ոչինչ չկա, պետք է ցանկություն և ձգտում և անպայման հաղթանակը Ձերը կլինի»,-նշեց ելույթում ՀԱՕԿ նախագահը:







Օլիմպիական գաղափարների տարածման և սպորտի զարգացման գործին նպաստելու համար Ըմբշամարտի ֆեդերացիայի Շիրակի մարզի ղեկավար Մարտուն Գրիգորյանը պարգևատրվեց «Տրդատ Երրորդ Արշակունի» մեդալով:

Այնուհետև տեղի ունեցան պատանեկան մրցամարտերը: Մրցամարտի հաղթողներին և նրանց մարզիչներին շնորհվեց շուրջ  5 միլիոն դրամ արժողությամբ մրցանակային ֆոնդը: