ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՎԻՐԵՑ ՀԱՕԿ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ

09/13/2010

Սեպտեմբերի 9-ին հրավիրված էր ՀԱՕԿ կոլեգիայի հերթական նիստը: Նիստի օրակարգում երեք հարց էր ընդգրկված: Դրանցից առաջինը վերաբերում էր Առաջին պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկ-մարզուհիների մասնակցության արդյունքներին:


Օրակարգային երկրորդ հարցը ՀԱՕԿ-ի աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը կազմակերպելու մասին էր: Իսկ վերջին հարցը ՀԱՕԿ-ի հիմնադրման 20 ամյակին նվիրված հանդիսության կազմակերպման և անցկացման աշխատանքների մասին էր:





Նիստի շրջանակներում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փոխանցեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեի կողմից ուղարկված հուշանվերը և շնորհակալագիրը Հայաստանի օլիմպիական պատվիրակության մասնակցության կազմակերպչական աշխատանքները լավագույնս ապահովելու համար: