ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՆԴԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

09/07/2010
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆային: Քննարկվեցին Հայաստանում հանդբոլի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Ֆրունզե Ղազարյանը: Վերջինս Հասան Մուստաֆային ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհեց: Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Հայաստան էր ժամանել Վանաձորում սեպտեմբերի 2-4-ը անցկացված միջազգային հեղինակավոր մրցաշարի կապակցությամբ: