Գ. Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած սինգապուրցի պատվիրակները մաստեր կլաս են անցկացրել

07/18/2018

Տնտեսության  ճիշտ կառավարման մոդելի  և վստահության  դեպքում Սինգապուրյան  հրաշքը կարող է իրատեսական լինել նաև Հայաստանում:  Մշտապես կարևոր համարելով երիտասարդների ներգրավածությունը  քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներում՝   ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով   Հայաստան  ժամանած Սինգապուրի հեղինակավոր պատվիրակության անդամները երիտասարդների համար մաստեր կլաս են անցկացրել:  Արդյունավետ կառավարում և առաջնորդություն, Սինգապուրի փորձը խորագրով մաստեր կլասի ժամանակ Սինգապուրից ժամանած փորձագետները, քաղաքական գործիչները,  հայտնի տնտեսագետներն  ու ֆինանսիստները   ներկայացրել են Սինգապուրի արագ զարգացման ճանապարհը և պատասխանել են երիտասարդներին հետաքրքրող հարցերին: Մաստեր կլասին ներկա են եղել նաև ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորները: