ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՔՈԼԵՋ

10/06/2010
Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելեց Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ:

Պարոն Ծառուկյանին մարզական քոլեջի ուսուցչական կազմը դիմավորեց աղուհացով և մեծ խանդավառությամբ:

ՀԱՕԿ նախագահը բարձր գնահատեց քոլեջի ուսուցչական կազմի աշխատանքը և ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար ՀԱՕԿ-ի Հրանտ Շահինյանի մեդալով պարգևատրվեց ազատ ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը:






Ամբիոնին մոտեցավ նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Կարևորը, դուք պետք է իմանաք, որ դուք պաշտպանված եք: Կա ուշադրություն և կա գնահատական: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ուսուցչի տոնի կապակցությամբ»,-նշեց ՀԱՕԿ նախագահը:

Որպես խրախուսում ԲՀԿ նախագահը ուսուցչական կազմին տրամադրեց 3 միլիոն դրամ: