ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՈՂՋՈՒՆԵՑ 500-ԻՑ ԱՎԵԼԻ ԲՀԿ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

06/15/2011
«Կենտրոն» վարչական շրջանի 500-ից ավելի բնակիչներ միացան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նրանց շարքերում են մտավորականներ, մշակույթի գործիչներ, արվեստագետներ և երիտասարդներ:




Ողջունելով ներկաներին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ թիմի համալրումն ուրախալի է, քանի որ ավելանում է երկրի ապագայով մտահոգ անձանց թիվը: «Բոլորս էլ ուզում ենք տեսնել հզոր պետություն, զարգացող տնտեսություն և բարեկեցիկ ընտանիք, այս նպատակներին հասնելու համար մենք պետք է միասնական լինենք»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: