ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

01/24/2011
Հանրապետության մարզական միակ բուհում՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում հանրաճանաչ բազմաթիվ մարզիկներ են ուսանել: Այս ինստիտուտի շրջանավարտն է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց բուհի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծառուկյանը:





ՀԱՕԿ նախագահը իր ելույթում ողջունեց խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնեց 5 տարի համատեղ աշխատանքի համար: «Շնորհակալություն վստահության համար, Դուք գիտեք, որ այդ վստահությունը մենք պահպանելու ենք, կատարելու ենք այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Մենք պետք է ուշադրություն ցուցաբերենք բուհի դասախոսական կազմին և ուսանողներին»,- իր ելույթում մասնավորապես նշեց ՀԱՕԿ նախագահը: