ԲՈՒՀԱԿԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ 100-ԻՑ ԱՎԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԱՆԴԱՄԱԿՑԵՑԻՆ ԲՀԿ-ԻՆ

10/29/2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցեցին Կրթության միջազգային ակադեմիայի մաս կազմող մի շարք բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի 100-ից ավելի ներկայացուցիչներ:

Նախ ելույթ ունեցավ Կրթության միջազգային ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ Անահիտ Հարությունյանը, ով նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վստահությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կուսակցությունը միշտ հավատարիմ է մնացել իր հռչակած սկզբունքներին և չի շեղվել որդեգրած արժեքներից:


Հանդիպումն ավարտվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթով: Ողջունելով կուսակիցներին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ օրեցօր կուսակցությունում ավելանում են մտավոր մեծ ներուժ ունեցող գիտնականները: