ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

06/21/2010
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Մարդու առողջության պահպանման, որակյալ բուժսպասարկման ապահովման, առողջ սերնդի ու հասարակության ձևավորման գործում անուրանալի դեր ունեն առողջապահական համակարգի աշխատակիցները, որոնց ամենօրյա աշխատանքի, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հարյուրհազարավոր մարդիկ վերադառնում են լիարժեք կյանք:

Նորից ու նորից շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթում եմ բոլոր հիվանդներին շուտափույթ ապաքինում, առողջություն և հաջողություններ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան