ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀՀ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ

06/21/2011
Շրջակա միջավայրի և էկոլոգիայի հիմնախնդիրները քննարկելու նպատակով մի խումբ բնապահպաններ հանդիպում էին նախաձեռնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:







Այս մասնագետները հանրապետության տարբեր բուհերում զբաղվում են էկոլոգիայի և բնապահպանության հարցերով և այսօր բարձրաձայնում են Հայաստանի առջև ծառացած բնապահպանական խնդիրների մասին:


ԲՀԿ նախագահը նշեց, որ Կուսակցությունը շատ է կարևորում շրջակա միջավայրի մաքրության և պահպանության հարցերը: Ոլորտի հիմնախնդիրները լուծելու համար Գագիկ Ծառուկյանն առաջարկում է ներկայացնել համապարփակ ծրագիր, որտեղ ոլորտի լավագույն մասնագետները կվերհանեն էկոլոգիական խնդիրները և կառաջադրեն դրանց լուծման եղանակները: