ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

06/26/2010
Հունիսի 24-ին նախատեսված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցելությունը Արմավիրի մարզ: Գագիկ Ծառուկյանը նախ հանդիպեց Արմավիրում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  ՀԿ ներկայացուցիչներին ԲՀԿ առաջնորդը տրամադրեց 4,5 միլիոն ՀՀ դրամի չափով օժանդակություն, ինչպես նաև խնամյալների համար անվճար բուժզննման ապահովում:


ԲՀԿ նախագահի երկրորդ կանգառը Արմավիրի արվեստի ուսումնարանն էր: Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Արմավիրի արվեստի ուսումնասարանի ուսանողների հետ: «Հարգելի դասախոսներ և մանկավարժներ, թույլ տվեք ողջունել ձեզ: Ես այսօր այստեղ եմ, որովհետև մեր ապագան ուսանողներն են: Մեր հիմնական նպատակն է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել ուսանողների համար»,- ելույթում նշեց պրն. Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը տրամադրեց 4 միլիոն ՀՀ դրամ Արմավիրի արվեստի ուսումնարանի պրոֆեսորադասախոսական կազմի օժանդակության և հաստատության տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար:




Կայացավ այցելություն նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզային գրասենյակ, իսկ այնուհետև ԲՀԿ նախագահը հանդիպեց Արմավիրցիներին: Հազարավոր արմավիրցիներ քաղաքային հրապարակում ողջունեցին Գագիկ Ծառուկյանին:


Օրակարգում նաև նախատեսված էր հանդիպում ԲՀԿ Արմավիրի կուսակցական ակտիվի հետ: ԲՀԿ նախագահը ողջունեց ներկաներին, ինչպես նաև ԲՀԿ Արմավիրի մարզային խորհրդին պարգևատրեց կուսակցության պատվոգրով: