ԲՀԿ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

06/23/2011
Հունիսի 23-ին իր դռներն է բացում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կրթական ծրագրերի կենտրոնը: Մեկ հարկի տակ են հավաքվել մտավոր մեծ ուժ ունեցող երիտասարդներ, ովքեր ծրագրի շրջանակներում ուսումնառություն են ստանալու:






Ողջունելով Կրթական ծրագրերի կենտրոնի առաջին հարյուր ուսանողներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ երիտասարդների համար գիտելիքներ ստանալու այս ծրագիրը շարունակական է լինելու, իսկ ստացված գիտելիքները ներդրվելու են Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում: