ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2000 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

12/02/2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ շարունակվող առողջապահական-բարեգործական ակցիան այս անգամ մեկնարկեց Արագածոտնի մարզում: Ակցիային մասնակցելու համար Թալինի բժշկական կենտրոնում մարդիկ հերթագրվել էին դեռևս մի քանի օր առաջ: Իսկ բաց դռների օրը ժամանել էին անվճար բուժզննման և խորհրդակցության:


 


Մեկ օրվա ընթացքում Թալինի բժշկական կենտրոնում անվճար զննվել և խորհրդատվություն են ստացել ավելի քան 400 բնակիչներ: Բժշկական սենյակների դիմաց հերթերը չէին նվազում նաև Արագածոտնի Ծաղկահովտի բժշկական կենտրոնում, որտեղ «էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները անցկացրեցին անվճար բժշկական զննություն: Մեկ օրվա ընթացքում Ծաղկահովտում սպասարկեցին շուրջ 300 մարդու: Իսկ առավել մանրակրկիտ զննման կամ վիրահատության կարիք ունեցող բնակիչնրերը հետագա զննումը կանցնեն Երևանում:


Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա գտնվող այս մարզի բնակիչների համար բնորոշ է արյունային ճնշումը, սիրտանոթային հիվանդությունը, որը բացատրվում է բնակլիմայական պայմաններով: Յուրաքանչյուր մարդուն «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները ցուցաբերում էին ջերմ վերաբերմունք: