ԱՎԵԼԻ ՔԱՆ 2000 ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

12/23/2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող առողջապահական-բարեգործական ակցիան շարունակվում է Վայոց Ձորի մարզում: Առաջին կանգառը Եղեգնաձորի բժշկական կենտրոնն է: Մեկ օրվա ընթացքում Եղեգնաձորում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները սպասարկել են 700-ից ավելի բնակիչների:






Ակցիայի շրջանակներում հաջորդ կանգառը քաղաք Ջերմուկն էր: Տեղացիների շրջանում տարածված են սրտանոթային խնդիրները՝ պայմանավորված քաղաքի բնակլիմայական պայմաններով: Բուժզննում անցած այցելուներին տեղում տրվեցին ախտորոշում և դեղամիջոցներ: Անհրաժեշտության դեպքում բժիշկները հիվանդներին ուղեգիր էին տրամադրում Երևան՝ մանրամասն բուժզննման:

Բաց դռների օր էր նաև Վայք քաղաքում: Այստեղ սպասարկվեցին 600-ից ավելի քաղաքացիներ: Ակցիայի կարևորությունը նշում են նաև բնակիչները, քանի որ դեպի Երևան ուղևորվելը չափազանց թանկ է, իսկ ակցիայի շրջանակներում լավագույն մասնագետներն այցելում են մարզեր:

Վայոց Ձորի շուրջ 2000 բնակիչներ հնարավորություն ստացան բուժզննում անցնել 3 օրերի ընթացքում, իսկ մի քանի տասնյակ բնակիչներ ուղեգրվեցին Երևան լրացուցիչ բուժզննման համար: