Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ ինձ առաջարկել են վարչապետ լինել. Գագիկ Ծառուկյան

05/01/2018

Նախքան Ազգային ժողովի հատուկ նիստի մեկնարկը խորհրդարանի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը` Ծառուկյան խմբակցությունը խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  գլխավորությամբ անցկացրել է խմբակցության նիստ: Քննարկել են օրակարգի միակ հարցին` վարչապետի ընտրությանը վերաբերող հարցեր: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ներքաղաքական վիճակին, ժամանակավոր կառավարության հետ գործակցությանը և տնտեսության զարգացման տեսլականին: