ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ

08/20/2010
ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին: 

Կողմերի բարեկամական և ջերմ հարաբերություններն արդեն տևական ժամանակ է ինչ ծառայում են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը: