ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ

08/20/2010
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելեցին Երևանի ԱՐԱՐԱՏ կոնյակի-գինու-օղու կոմբինատ:

Ալեքսանդր Լուկաշենկոն ծանոթացավ 130-ամյա պատմություն ունեցող գործարանի պատմությանն ու Շուստովյան կոնյակագործության առեղծվածին: Տեղի ունեցավ անվանական տակառի զմռսման արարողություն: Համտեսի սրահում ծավալված անկեղծ ու անկաշկանդ զրույցի շրջանակներում Ալեքսանդր Լուկաշենկոն և Գագիկ Ծառուկյանն անդրադարձան հետագայում ևս Հայ-Բելառուսական տնտեսական համագործակցության հեռանկարներին: