«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

10/05/2010
Սրտանց շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա կապակցությամբ: Դուք եք, որ ձեր մասնագիտական կոչմանը հավատարիմ, բոլոր ժամանակներում, անկախ ամեն ինչից, անձնվիրաբար նվիրվել եք մատաղ սերնդի դաստիարակման գործին, նրանց մեջ սերմանելով սեր դեպի կրթությունը, գիտությունը, ընտանիքն ու հայրենիքը:
    
Այսօր էլ մեր երկրի հազարավոր ուսուցիչներ պատասխանատվության գիտակցումով են մոտենում իրենց գործին՝ մանկավարժի բարձր կոչմանը, ամենօրյա տքնաջան աշխատանքով կրթելով մեր ազգին և պետությանն արժանի զավակներ: Տարվա մեջ ուսուցչի օրը մի յուրօրինակ առիթ է երախտագիտության ու շնորհակալանքի խոսքեր հայտնելու մեր ուսուցիչներին, գնահատելու և մեծարելու նրանց վաստակը սերունդներին կրթելու գործում:

Նորից ու նորից շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան