«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

05/28/2011

Սիրելի հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հայ ժողովրդի կարևոր ձեռքբերումներից մեկը խորհրդանշող այս օրվա` Հանրապետության տոնի առիթով:

Յուրաքանչյուր ազգի քաղաքական ինքնակազմակերպման գագաթնակետը ազգային պետականության կերտումն է: Այդ առումով մենք` հայերս, բացառիկ ենք, քանի որ մեր պատմության ողջ ընթացքը ուղեկցվել է անկախության և ազգային պետականության համար մղված կենաց ու մահու պայքարով: 1918թ-ի մայիսի 28-ը այդ պայքարի տրամաբանական շարունակությունն էր: Հազարավոր հայ քաջորդիների կյանքի ու արյան գնով վերականգնեց դարերով կորցրած հայոց պետականությունը, կյանքի կոչվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Իր գոյության թեկուզև կարճատև ժամանակահատվածում այն կարողացավ համախմբել Մեծ եղեռնից հետո ցիրուցան եղած հայության հատվածները, կազմակերպել ժողովրդի ներքին կյանքն ու ստեղծել ազգային պետականության անհրաժեշտ բոլոր ատրիբուտները:

Նոր սերնդի քաղաքական գիտակցության մեջ միշտ պետք է վառ պահվի այն գաղափարը, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են, որ յուրաքանչյուրիս անվտանգությունը, բարեկեցությունն ու բարգավաճումը պայմանավորված են մեր ազգի միասնականության և ամուր պետականության առկայության գործոններով:
  
Մայիսյան այս գեղեցիկ տոնի առիթով մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր հաղթանակներ:    

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան