«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01/27/2011

Սիրելի հայրենակիցներ,

հունվարի 28-ը Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմության ամենանվիրական տոներից է։ Մեր ժողովուրդն այսօր նշում է Հայոց բանակի կազմավորման 19-ամյակը։  Բանակը մեր ազգի մեծագույն ձեռքբերումներից է,  մեր պետականության հզորության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման, ստեղծագործ ու խաղաղ գոյակցության միակ երաշխիքը։ 

Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին, սպաներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում։ Հայրենիքին անմնացորդ նվիրված ու մեր պետականության, հայ ազգի երջանիկ  ապագայի համար նահատակված հայոց քաջերի սխրագործությունները երբեք չեն մոռացվի։

Հայոց բանակի հաղթական տոնի կապակցությամբ կրկին ու կրկին շնորհավորում եմ մեր ժողովրդին, մաղթում մեր զինվորներին բարի ծառայություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն։

«Բարգավաճ Հայաստան»
կուսակցության նախագահ                     
Գագիկ Ծառուկյան