«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

12/31/2010
Սիրելի՜ հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով: Մաղթում եմ, որ գալիք տարում իրականացվեն Ձեր բոլոր նվիրական իղձերն ու ցանկությունները: Ցանկանում եմ, որ Աստծո կենարար լույսը անպակաս լինի բոլոր հայ օջախներից:

Անցնող 2010 թվականը մեզ համար տքնաջան աշխատանքի, մեր երկրի կայուն զարգացումն ապահովելու, ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու տարի էր: Համառ ու հետևողական աշխատանքի արդյունքում, անկախ ամեն ինչից, մենք կարողացանք մեր հասարակությունը զերծ պահել սոցիալական ու քաղաքական ցնցումներից, հասարակական կյանքի առանձին ոլորտներում արձանագրել հաջողություններ: Սա մեզ համար վաղվա օրվա ապագայի նկատմամբ լավատեսություն և հույս է ներշնչում: Վստահ եմ, որ գալիք 2011 թվականը լինելու է նորանոր հաղթանակների, ձեռքբերումների ու առաջընթացի տարի:

Սիրելի Հայրենակիցներ, օգտվելով առիթից, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, մաղթում եմ հայ ժողովրդին խաղաղություն, առողջություն, բարեկեցություն ու բարգավաճում:

Բարգավաճ Հայաստան
կուսակցության նախագահ                
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ