Բաց նամակ ՀՀ կառավարությանը
04/08/2015
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար, ԲՀԿ ԵՄ նախագահ Վահե Էնֆիաջյանը բաց նամակ է հղել կառավարությանը, որտեղ կրկին բարձրաձայնել է Գեղարքունիքի մարզի 4 համայնքների բնակիչներից ստացված բողոքները կապված ջրագծերի և ավտոճանապարհների հետ:
Էնֆիաջյանը նշում է, որ մինչ օրս բնակիչների խնդիրները չեն կարգավորվել: