ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ ԵԼՈԻՅԹԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

10/26/2010

ԱԺ Մեծարգո նախագահ,
Հարգելի   գործընկերներ,


Վերջերս ես մի փոքր ուսումնասիրություն կատարեցի   աշխարհում տիրող իրավիճակի մասին:
                                
Եվ ինքս  ինձ  համար կարողացա  պարզել այն, որ ամբողջ աշխարհում այսօր կան բավականին լուրջ խնդիրներ կապված համաշխարհային  ճգնաժամի հետ: Օրինակ` 2009թ. արդյունքներով Ճապոնիայի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով  գրանցել  է այս երկրի համար ռեկորդային`  5% անկում,  և   կազմել 5,1 տրիլիոն դոլար: Մի կողմից  կարծես  թե սրանով մենք համոզվեցինք,  որ խնդիրներ ունենք ոչ միայն մենք սակայն  միյուս կողմից մտածելու  տեղիք տվեց 5.1 տրիլիոն դոլար պարբերությունը: Չէ  որ  դա  վերաբերում էր Ճապոնիային` մի պետության, որը հարուստ չէ բնական պաշարներով, պետության, որը հայտնի   դարձավ  նաև 1945թ. Օգոստոսի իր ողբերգությամբ և իր ավերիչ երկրաշարժերով:

Սակայն այս ամենով հանդերձ այն  պահպանում է ԱՄՆ-ից հետո աշխարհի 2-րդ տնտեսության իր կարգավիժակը:  Այս ամենին Ճապոնիան հասավ միմիայն իր գիտական պոտենցիալի շնորհիվ: Նա գրավեց  աշխարհը  ոչ թե իր  քանակով, այլ իր որակով: Այսօր բոլորիս են հայտնի համաշխարհային շուկայում իրենց  ուրույն  տեղն  ու  դերը ունեցող ճապոնական բռենդները: Մենք պետք է ավելի շատ ուշադրություն  դարձնենք մեր գիտնականներին:

Հայաստանը դարեր շարունակ հայտնի է եղել աշխարհին իր ճարտարապետությամբ,  սակայն այսօր այլևս այդպես չէ,   այսօր այստեղ անվիճելի առաջատարներ են համարվում Ճապոնիան   և   Նիդերլանդները: Նրանք այդ գործում  օգտագործում են գիտության      վերջին նվաճումները բնության  ամենա անհարմար    պայմանները          դարձնելով իրենց համար նպաստավոր: Ուսումնասիրելով ԱՄՆ-ի տնտեսությունը կտեսնենք, որ այս պետության մեջ ավելի սակավ տեղ են զբաղեցնում գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը, սա  ոչ  թե ինդուստրիալ     այլ պոստինդուստրիալ հասարակություն է: Իսկ մենք այսօր դեռ փորձում ենք դառնալ  ինդուստրիալ երկիր:

Այսօր մեր ԲՈՒՀ-երի տեխնիկապես թույլ վիճակը, համապատասխան  լաբորատորիանների  բացակայությունը  կամ նրանց դեռ խորհրդային ժամանակների տեխնիկական համալրվածության խղճուկ վիճակը թույլ  չի  տալիս  մեզ`  պատրաստել  այսօրվա  կյանքի պահանջներին համապատասխան կադրեր: Իսկ կադրերն  այսօր մեր միակ փրկությունն են: Բացի  նյութատեխնիկական  թույլ հնարավորությունը,  մենք ունենք նաև կադրային սերնդափոխության խնդիրներ:

ԲՀԿ-ի քաղաքականությունը բոլորս  գիտենք, որ միշտ  ուղված   է  եղել պետության կյանքում երիտասարդի տեղի և դիրքի  ամրապնդմանը  և բարձրացմանը: Մեր      երկրի     առաջընթացի գրավականը  մեր  ճիշտ   կադրային    քաղաքականության    մեջ      է, աշխատանքի     ճիշտ   կազմակերպման   և  օպտիմալ,   գիտական   կառավարման  մեջ: Մեզ հարկավոր են կադրեր, որոնք մեր այսօրվա     խնդիրները չեն թողնի վաղվա օրվան, կունենան մեծ պատասխանատվության զգացում իրենց աշխատանքի, և պետության հանդեպ: