ԲՀԿ քաղաքական և տնտեսական հետազոտությունների վերլուծական կենտրոն
Բարգավաճ Հայաստան կուսակցության նորաստեղծ «Քաղաքական և տնտեսական հետազոտությունների վերլուծական կենտրոնը» կոչված է հանրությանն ու կուսակցությանը ապահովելու հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ռազմավարական և ընթացիկ վերլուծական նյութերով:
Վերլուծական կենտրոնի առաջնային նպատակներն են բարձրակարգ քաղաքագիտական և տնտեսագիտական հետազոտությունների իրականացումը, Հայաստանի տնտեսության գերակա ոլորտների վերաբերյալ մասնագիտական քննարկումների կազմակերպումը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված այլընտրանքային լուծումների մշակումն ու իրագործումը:
«Քաղաքական և տնտեսական հետազոտությունների վերլուծական կենտրոնի» կարևորագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում ինստիտուցիոնալ քաղաքական կառույցների ձևավորումը, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելը, ընդիմադիր և քաղաքական մեծամասնության միջև քաղաքակիրթ համագործակցության հիմքի վրա՝ երկրում հանրային համաձայնության մթնոլորտի ապահովումը: