Տեսնում եմ կոնսենսուսի լայն հնարավորություն. Նաիրա Զոհրաբյանի կարծիքը փոխվել է
Ընդդիմության օրակարգում գտնվող հիմնական հարցերը, որոնց շուրջ իշխանությունը հակված չէր կոնսենսուսի, կարծես թե հիմա կայանում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով այսօր վերսկվող 4+4+4 ձեւաչափով քննարկումների վերսկսմանը:
«5+1 առաջարկ էր. 5-ը ընդդիմության առաջարկն էր 1-ը` մեր, որ միասնական փաստաթղթով քվեարկությունը լինի, այս առաջարկը կարծես թե ընդունվել է, չնայած ժամանակին ասում էին, որ մեկ տարին տեխնիկապես բավարար չէ այն իրագործելու համար»,-ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ մինչեւ քննարկումների փակագծերը բացել, քանի որ վերջնական շեշետադրրումները դեռ չեն ճշգրտվել: «Ես ձեզ հետ զրույցում ասել էի, որ ես առանձնապես լավատես չեմ կոնսենսուսի կայացման առումով եւ գտնում էի, որ նվազագույն խնդիրների շուրջ, որ կար կոնսենսուս, դրանցով պիտի շարժվել առաջ, բայց ես ասեմ, որ տեսնում եմ առավել լայն կոնսենսուսի հնարավորություն եւ կարծում եմ` քննարկումները տալիս են ինձ պնդելու հնարավորություն, որ առաջիկայում կլինի կոնսենսուս»: