ԵԽԽՎ-ն պետք է իր ուշադրությունը սևեռի Ադրբեջանի պահվածքին և միջոցներ ձեռնարկի

09/28/2015

Վահան Բաբայանի ելույթը ԵԽԽՎ նիստում
Հարգելի գործընկերներ, Ի պատասխան պարոն Հուսեյնովի այն պնդմանը, որ Հայաստանը մերժում է ԵԽԽՎ ցանկացած զեկուցողի այցը Հայաստան ոչ այլ ինչ է քան բացահայտ սուտ։ Կարիք չկա գործընկերներին հիշեցնել, որ դա Ադրբեջանն էր, որ հաստատուն կերպով մերժում էր պարոն Շտրասսերի այցը Ադրբեջան, իր զեկույցը նախապատրաստելու համար։ Դա ակնհայտ փաստ է։ Իսկ հիմա թույլ տվեք շնորհակալություն հայտնել Պարոն Գրոսին կատարված սպառիչ աշխատանքի համար: Քննարկելով Վեհաժողովի գործունեությունը, կցանկանայի Վեհաժողովի ուշադրությունը սևեռել վերջին զարգացումներին, որոնք կապված են  Լեռնային Ղարաբաղի հետ: Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցը նույնպես կարևորագույն է  Վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի համար: Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը լուրջ  անհանգստությունների  տեղիք է տալիս: Խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ բանակցային  գործընթացի հիմնական սկզբունքները Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներ է օգտագործում ինչպես Լեռային Ղարաբաղի սահմանագծին, այնպես էլ ՀՀ  Տավուշի մարզի սահմանային գոտում : Միջազգային իրավունքի սկզբունքի խախտման պատճառով զոհերի շարքում են նաև խաղաղ բնակիչները:Չորս զինվորներ, ովքեր գտնվում  էին հինգ կմ հեռու առաջնագծից և զբաղվում էին իրենց առօրյա գործունեությամբ սպանվել են:Իսկ մեկ օր առաջ երեք կին, լինելով իրենց սեփական տանը՝ սեփական այգում, իրենց հարազատների ներկայությամբ սպանվեցին: Ես անձամբ  իմ գործընկերների հետ այցելել եմ այդ տարածքները և տեսել ավերվածությունները: Այս սադրանքների միջոցով Բաքուն անտարբերություն է ցուցաբերում ինչպես մարդու կյանքի  նկատմամբ, այնպես էլ իր սեփական ժողովրդի անվտանգության  նկատմամբ: Սա ադրբեջանական իշխանությունների հերթական փորձն է սևեռելու ուշադրությունը այդ երկրում մարդու իրավունքների խախտմանը և վերջինիս նկատմամբ միջազգային քննադատության աճին: Ադրբեջանը մերժում է վստահության կառուցմանն առաջարկները և իրավիճակը կայունացնելուն  ուղղված նախաձեռնությունները: Սեպտեմբերի 26-ին Մինսկի խմբի  համանախագահները ընդունեցին ԵԱՀԿ մեխանիզմը՝ ուսումնասիրելու հրադադարի խախտումները: Հայաստանը համաձայնվել է  քննարկել այդ մեխանիզմի մանրամասները: Խնդրում եմ, որ Վեհաժողովը իր  ուշադրությունը սևեռի Ադրբեջանի պահվածքին և միջոցներ ձեռնարկի քանի որ ակնհայտ է, որ հենց ադրբեջանական կողմն է սադրում նոր լարվածություն սահմանին  և ողջ պատասխանատվությունը հետագա զարգացումների  համար կրելու է Ադրբեջանը: Վստահեցնում եմ , որ սա Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանք է: Կցանկանայի նշել նաև, որ Հայկական Բանակը ի զորու է պաշտպանել  մեր սահմանները, ինչը մեր Բանակը բազում անգամ ապացուցել է: Շնորհակալություն ուշադրության համար