ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՆ ԵԶԱԿԻ ԱԶԳԵՐԻՑ Է, ՈՎ ԻՍԿԱՊԵՍ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ
09/16/2008
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԷԼԻՏ ԼԱՅՖ» ԱՄՍԱԳՐԻՆ
-Պարոն Ծառուկյան, ունենալով այն ամենը՝ ինչ ունեք այսօր, կարելի՞ է ասել, որ Դուք Ձեզ երջանիկ մարդ եք համարում:
-Այո, ես երջանիկ եմ, ունեմ աշխատանքիս շնորհիվ վաստակած զգալի կարողություն, առողջ և ապահովված մեծ ընտանիք, որին ես շատ նվիրված եմ: Ես ամեն ինչ անում եմ նրանց համար, ու իմ բոլոր ձեռքբերումները բիզնես-ոլորտում հենց նրանց կայուն ապագայի համար են:
-Ձեր ո՞ր բիզնեսն եք առավել կարևոր համարում:
-Ինձ համար իմ բոլոր բիզնեսներն էլ կարևոր են, սակայն պետք է խոստովանեմ, որ իմ հպարտությունը Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու կոմբինատն է: Այս բիզնեսիս հետ կապված շատ մեծ պլաններ ունեմ: Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու կոմբինատն ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ ամենամնայուն ու արժեքավորն է: Ես ամենևին էլ նկատի չունեմ այդ բիզնեսից ստացված եկամուտները: Իրականում այդ գործարանն առաջին հերթին ինձ հնարավորություն է ընձեռել ընտանիքիս անունը հավերժացնել պատմության մեջ: Գործարանի տերերը և հիմնադիրներն այնպիսի հեղինակավոր մարդիկ են եղել, որ նրանց իրավահաջորդներ լինելը միայն հպարտության առիթ կարող է հանդիսանալ:
-Իսկ ըստ Ձեզ՝ որո՞նք են հայ ժողովրդի համար ամենակարևոր արժեքները:
-Հայ ժողովուրդն այն եզակի ազգերից է, ով իսկապես հպարտանում է իր արժեքներով: Ես այդ արժեքներից կառանձնացնեմ Արարատ լեռը և հայկական կոնյակը: Ճիշտ է՝ Արարատ լեռը մենք կորցրել ենք, բայց ես վստահեցնում եմ, որ մի օր այն կվերադարձնենք: Ինձ համար շատ ցավալի է, երբ փոքր տղաս ինձ հարց է տալիս. «Հայրիկ, եթե Արարատը մերն է, ինչո՞ւ չենք կարողանում բարձրանալ նրա վրա»: Ես չգիտեմ՝ ինչ ասեմ նրան, բայց հույս ունեմ, որ տղայիս այս հարցին մի օր ես անպայման կկարողանամ պատասխանել:
-Եթե այսօր հնարավորություն ունենայինք գնել Արարատը, Ձեր կարողության ո՞ր մասը պատրաստ կլինեիք տրամադրել դրան:
-Ամբողջը: Այո, միանշանակ ամբողջ կարողությունս կտամ, քանի որ վստահ եմ, որ այդ քայլով ես կիրականացնեմ իմ ու նաև ողջ ժողովրդի ամենամեծ երազանքը: Ես ամեն ինչ կանեմ` կրկին մերը դարձնելու ժամանակին կորցրած Արարատ լեռը:
-Ըստ ձեզ՝ մի՞շտ է արդարացվում ագրեսիվ քաղաքականությունը բիզնեսում: Դուք հիմնականում առաջնորդվում եք ա՞յդ սկզբունքով:
-Չգիտեմ, թե ագրեսիվ քաղաքականություն ասելով ինչ նկատի ունեք: Ինձ բնութագրելիս կարող եմ հստակ ասել, որ կարևորագույն շատ հարցերում ես իսկապես արագ եմ կողմնորոշվում, միշտ վստահ եմ իմ որոշումներում: Գուցե բիզնես-քայլերում հենց իմ վճռականությունն է ագրեսիվ քաղաքականության տպավորություն թողնում: Իրականում դա ոչ թե ագրեսիվություն, այլ ռիսկ է կոչվում: Ընդհանրապես, ցանկացած գործի եթե վախով ես մոտենում, երբեք հաջողության չես հասնի: Այսինքն՝ հաստատուն քայլերով առաջ չգնալու դեպքում դու երբեք ոչնչի չես հասնի, ընդամենը կգոյատևես: Ես Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու կոմբինատը գնեցի, երբ այն վաղուց արդեն փլատակ էր: Վերանորոգեցի, ընդլայնեցի, ընտրեցի ճիշտ ռազմավարություն, և գործարանը սկսեց իր կանոնավոր աշխատանքը: Արդյունքն այսօր ակնհայտ է, և դուք էլ կարող եք համոզվել դրանում: Փաստորեն, ի սկզբանե ես լուրջ ռիսկային քայլեր արեցի:
-Իսկ ի՞նչը հետաքրքրեց Ձեզ քաղաքականությունում:
-Ծնողներս միշտ դեմ են եղել քաղաքականության ոլորտ մտնելու իմ որոշմանը, սակայն ես վստահ եմ, որ լինելով քաղաքականության մեջ՝ կարող եմ ավելին անել իմ ժողովրդի համար քան որպես հաջողակ բիզնեսմեն: Ես այսօր էլ իմ համայնքի բնակիչներին փորձում եմ աջակցել այն ամենով, ինչն իմ հնարավորությունների սահմաններում է:
-Ինչպե՞ս եք գնահատում Օլիմպիական խաղերին մեր մարզիկների մասնակցությունը:
-Դուք ինքներդ էլ լավ գիտեք, թե ինչպիսինն էր մեր սպորտդպրոցների վիճակն անցյալում. երկար տարիներ ոչ մեկը լրջորեն չի զբաղվել դրանցով, մարզիկների հանդեպ ուշադրություն չի եղել, մեդալներ չենք ունեցել... Երբ ընտրվեցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, մի կարևորագույն նպատակ ունեի՝ մարզիկների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք կարողանան իսկապես լավ մարզվել: Դպրոցաշինություն, ուշադրություն մարզիկների և նրանց ունեցած հաջողությունների հանդեպ, ամենատարբեր թոշակներ, պարգևատրումներ, այս ամենը դրական անդրադարձավ հայ սպորտսմենների տրամադրվածության վրա: Նրանք ոգևորվեցին, հավատացին իրենց ուժերին և հասկացան, որ անհնարին ոչինչ չկա: Դրա ապացույցն Օլիմպիական խաղերի ընթացքում վաստակած 6 մեդալներն են: Ճիշտ է, դրանք բրոնզե մեդալներ են, բայց հաստատ համոզված եմ, որ հաջորդ խաղերին դրանց գույնը կփոխվի: Կարևորն այն է, որ մեր մարզիկները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայ ազգը շատ ուժեղ է և կարող է կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքների հասնել:
-Իսկ ավելի շատ ո՞ւմ պետք է վերագրել այդ արդյունքները՝ մարզիկների՞ն, Օլիմպիական կոմիտեի նախագահի՞ն կամ գուցե հենց կոմիտեի՞ն:
-Բոլորին էլ վերագրվում է, որովհետև միայնակ ոչնչի հնարավոր չէր լինի հասնել: Օլիմպիական կոմիտեի նախագահի հետևողականության շնորհիվ ստեղծված պայմանները սպորտսմեններին հնարավորություն ընձեռեցին բացահայտելու իրենց իրական հնարավորությունները: Նախ՝ պետք է կարողանաս մարդուն հնարավորություն տալ և նոր միայն նրանից պահանջել: Մեր սպորտսմեններն իսկապես լավ աշխատեցին այս կարճ ժամանակահատվածում: Նրանք հավատով գնացին մասնակցելու Օլիմպիադային, և ամենակարևորն էլ հենց այն է, որ մեզ չհիասթափեցրեցին:
-Ամենատպավորիչ պահն Օլիմպիական խաղերից, երբ Գագիկ Ծառուկյանն իսկապես հուզվեց:
-Հուզվեցի, երբ ծանրամարտիկ Արան, հանուն նրա, որ կարողանա արդարացնել մեր սպասելիքները, վնասված ոտքով փորձեց բարձրացնել ծանրաձողը: Երևի բոլորդ էլ տեսաք, որ նա լաց էր լինում ու ոչ թե ցավից, այլ կատարվածից: Նա ասում էր մարզիչին, որ ներենք իրեն, իր պարտությունը...Ամբողջ մարմնովս սարսուռ անցավ, երբ նրան այդպես հուզված տեսա...
-Ի՞նչ է մեզ սպասում 2012 թվականին Լոնդոնում:
-Եթե մենք զրոյակական վիճակից կարողացանք 2 տարվա ընթացքում այսպիսի արդյունքների հասնել, ապա նույն ոգևորությամբ աշխատելու և թերությունները վերացնելու դեպքում կհասնենք առավելագույնին, ինչը մի քանի տարի առաջ գրեթե անհնար էր թվում: Հաջորդ Օլիմպիական խաղերին մենք կունենանք ավելի շատ մասնակիցներ, և, իհարկե, ավելի շատ մեդալներ:
-Գնացե՞լ էիք Պեկին:
-Այո, իհարկե, անպայման:
-Իսկ որտե՞ղ հանգստացավ Գագիկ Ծառուկյանն այս ամառ:
-Ընդհանրապես սիրում եմ Ֆրանսիայում հանգստանալ: Մոնակո, Սարդինա, Նիցա, Կանն. Ճանապարհս սովորաբար այսպիսինն է լինում: Շատ եմ սիրում ընտանիքիս հետ նավով տարբեր քաղաքներ գնալ: Բայց այս անգամ հանգիստս կիսատ թողեցի, քանի որ պիտի անպայման Պեկին մեկնեի:
-Որսորդությունն ի՞նչ է Ձեզ համար:
-Սիրած զբաղմունք: Ես անհամբերությամբ եմ սպասում որսի սեզոնին: Այս տարի Աֆրիկա էի գնացել, որտեղ որսի համար հիանալի պայմաններ կան, գեղեցիկ բնություն: Որսի ամենալավ սեզոնը օգոստոսի 20-ից մինչև հունվար ամիս ընկած ժամանակահատվածն է: Այդ ընթացքում, եթե ես գոնե մի փոքր ազատ ժամանակ եմ ունենում, որսորդությամբ զբաղվելու առիթը բաց չեմ թողնում: