ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

11/17/2010
Նոյեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աննախադեպ տոնական համերգ էր կազմակերպվել: Միջոցառումը նվիրված էր նոյեմբերի 17-ին՝  Ուսանողության միջազգային օրվան: Այն կազմակերպել էր ԲՀԿ Երիտասարդության հարցերի հանձնաժողովը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո:

Նախքան միջոցառման մեկնարկը ցուցադրվեց ԲՀԿ երիտասարդական գործունեության մասին պատմող տեսանյութ: Այնուհետև  ուսանողներին ողջունեց և շնորհավորեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:






Տոնական համերգը մեկնարկեց շքեղ հրավառությամբ: Միջոցառմանը մասնակցեցին և երիտասարդներին շնորհավորեցին Հայաստանի շոու բիզնեսի հայտնի աստղեր: