Տեղի ունեցավ ակտիվ քննարկում
ԲՀԿ ԵՄ ղեկավար մարմնի ներկայացուցիչ Ռաֆայել Հունանյանը Սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ իրականացրեց հերթական հանդիպումների շարքը: Երիտասարդներին ներկայացվեց Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ներկայիս Սահմանադրությունից տարբերություններն ու այն կետերը, որոնք էական փոփոխություններ են կատարում: Տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որի ժամանակ ներկա երիտասարդները նույնպես ներկայացրին իրենց տեսակետերն ու դիտարկումները: Մանրամասնորեն քննարկվեց հատկապես կառավարման խորհրդարանական համակարգի վերաբերյալ դրույթները, անդրադարձ եղավ երկրի նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի լիազորություններին և դատական համակարգի և մարդու իրավունքների վերաբերյալ կատարված փոփոխություններին: