Վահե Էնֆիաջյանի շնորհավորանքը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

09/01/2015

Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ, դասախոսներ, կրթության և գիտութայն դերը կարևորող մարդիկ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Ակունքներից մինչ օրս հայ ազգի համար կրթությունն ու մշակույթն առաջնահերթ են եղել, մենք սովորել ենք, կերտել ենք և արարել՝ անկախ մեր առջև ծառացած խնդիրներից և բազում դժվարություններից: 
Կրթական զարգացած և դինամիկ համակարգը կայուն և ուժեղ պետության գրավականն է, գաղտնիք չէ, որ երկրի լուսավոր ապագան կերտվում է կիրթ և խելացի հասարակության կողմից:
Ինչ խոսք, դեռ երկար ճանապարհ ունենք այս ամենին ամբողջությամբ հասնելու համար, սակայն կայուն հիմքերն արդեն դրված են, դրա վառ գրավականն է միջազգային տարբեր մրցույթներում հայ աշակերտների հաղթանակներն ու գրագետ ուսանողությունն ու երիտասարդությունը: 
Հայության համար սեպտեմբերը եռատոնային ամիս է, և խորհրդանշական է այն, որ հենց Գիտելիքի տոնին են հաջորդում հայկական երկու պետությունների անկախության տոները: 
Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ տոնի առթիվ, և հատկապես նրանց, ովքեր այս տարի առաջին անգամ են ոտք դնում ուսումնական հաստատություն: Մաղթում եմ արգասավոր և բարեհաջող ուսումնական տարի:
Գիտելիքն ուժ է, չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը. գիտելիքներով զինված մարդն անպարտելի է: