Վահե Էնֆիաջյանի շնորհավորական ուղերձն Արցախի Անկախության տոնի կապակցության

09/02/2015

Ազատ Արցախն արդեն 24 տարեկան է: Տոնը հաղթանակ է, որին հասել ենք երկարատև պայքարի և հայորդու արյան գնով: Այս հաղթանակը հայ գենի ազատատենչության և ուժի ապացույցն է, մեր բազմադարյա պատմության ընթացքում հերթական անգամ ապացուցեցինք, որ հանուն պապենական հող ու ջրի պատրաստ ենք կյանքով վճարել: Անխոս, սա դեռ երկար դարեր կրթելու է եկող սերունդներին՝ նրանց հոգում սերմանելով հայրենասիրության սերմեր, հայրենիքի անվտանգությունն ու կայունությունն ամենից վեր դասելու պատասխանատվություն: 
Անկախության հռչակումից առաջ գուցե թվում էր, որ պարտադրված պատերազմից ուժասպառ եղած արցախցին անկախության հասնել չի կարողանա: Սակայն ապացուցվեց հակառակը, ապացուցվեց այն, որ ոչինչ և ոչ ոք չի կարող հաղթել հայ տեսակին և մարել նրա ազատատենչությունը: Արդեն այսօր ունենք ԱԶԱՏ ԱՐՑԱԽ, որն օր օրի զարգանում է՝ համայն աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալով իր ստեղծարար ապրելակերպը: 
Արցախի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ, բարեկեցություն և բարգավաճում: