Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում Երիտասարդների միությունում
Բարգավաճ Հայաստան Կուսակցության Երիտասարդների միության կողմից անցկացվեց ՀՀ Սահմադրական բարեփոխումների վերաբերյալ հերթական հանդիպումը: ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար, Բարգավաճ Հայաստան կուսակցության Երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը, կարևորելով Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հասարակության և հատկապես երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ներկայացրեց նախագծի առանցքային կետերը , փոփոխված դրույթները և ներկայացրեց թե հատկապես ինչի համար է կարևոր նախագիծը: Տեղի ունեցավ ինտերակտիվ քննարկում, որի ընթացքում Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ Երիտասարդների միության խմբակցության քարտուղար Ռաֆայել Հունանյանը պատասխանեցին ներկաներին հետաքրքրող և հուզող բոլոր հարցերին: Ակտիվորեն քննարկվեց հատկապես երկրի կառավարման մոդելի փոփոխության, մարդու իրավունքների և դատական համակարգի հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Վահե Էնֆիաջյանը, բարձր գնահատելով երիտասարդական քաղաքականության դերը, ընդգծեց, որ քաղաքական գործընթացներում մեծ կարևորություն և նշանակություն ունի երիտասարդների ակտիվ մասնակցությունը` որպես երկրի զարգացմանը նպաստող կարևոր գործոն: