Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անցկացրին հերթական հանդիպում-քննարկումը
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և <<Երիտասարդների կողքին>> հասարակական միավորման ղեկավար Աղվան Պողոսյանը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ անցկացրին հերթական հանդիպում-քննարկումը: Վահե Էնֆիաջյանը երիտասարդներին ներկայացրեց բարեփոխումների նախագծի էական կետերը, հիմնական փոփոխությունները և երկրի կառավարման մոդելի փոփոխությունը` անցումը խորհրդարանական համակարգին:
Երիտասարդներին հիմնականում հետաքրքրում էին կառուցվածքային այն նշանակալից կետերը, որոնք ամրագրված են ներկայացված նախագծում:
Այս առումով պետք է կարևորել, որ առաջին անգամ Սահմանադրության մակարդակով կանոնակարգվում և միաժամանակ բալանսավորվում է երկրի կառավարման երեք ինստիտուտների` նախագահի, կառավարության և խորհրդարանի լիազորությունները:
Փաստ է, որ միջազգային փորձին ծանոթանալով տեսնում ենք, որ խորհրդարանական կառավարման մոդելը պետությունը դարձնում է առավել ժողովրդավարական:
Դեկտեմբերի 6-ին հնարավորություն է ստեղծվում մեր երկրի կառավարման մոդելի մեջ այնպիսի փոփոխություններ մտցնել, որոնք ժամանակի ընթացքում կբարձրացնեն ժողովրդի սոցիալական վիճակը և կնպաստեն արդարության և իրավահավասարության բարձրացմանը:
Նիստի ավարտին քննարկվեց նաև հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր, ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ: