Ուսանողների միջազգային օրվա առթիվ տոնական միջոցառում ԲՀԿ ԵՄ-ի կողմից

11/06/2015

Տեղի ունեցավ ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի նիստը: Նիստի ընթացքում նախ քննարկվեց նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ԲՀԿ Երիտասարդների միության կողմից իրականացվող ամենամյա տոնական ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Հաստատվեց միջոցառման կազմակերպման գործնական փուլը: ԲՀԿ ԵՄ նախագահ Վահե Էնֆիաջյանը, բարձր գնահատելով տոնի կարևորությունը, վստահություն հայտնեց, որ այս տարի նույպես միջոցառումն անցկացվելու է բարձր մակարդակով և հավուր պատշաճի: Նախապատրաստական աշխատանքները քննարկելուց հետո ԲՀԿ ԵՄ ղեկավար մարմնի ներկայացուցիչներն անդրադարձան Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին: Վահե Էնֆիաջյանըը, կարևորելով այս գործընթացում երիտասարդների մասնակցությունը, ներկայացրեց նախագծի առանցքային կետերը և հանգամանալից պատասխանեց ներկաների հարցերին: Քննարկվեց քարոզարշավին ԲՀԿ ԵՄ-ի մասնակցության հետ կապված հարցեր, հստակեցվեցին իրականացման մեխանիզմները: Ամփոփվեց ԲՀԿ Երիտասարդների միության կողմից կատարված աշխատանքները: Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ներքին կազմակերպչական այլ հարցեր ևս: