Կայացավ ՀՀ Ազգային Ժողովի Երիտասարդական խորհրդարանի Բարգավաճ Հայաստան կուսակցության Երիտասարդների միության խմբակցության հանդիպումը:

06/02/2015

Հանդիպման ընթացքում քննարկվեց Երիտասարդ խորհրդարանի ռոտացիայի վերաբերյալ հարցեր: Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար, Երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանն իր խոսքում կարևորելով Երիտասարդ խորհրդարանի գործունեությունը, ողջունեց Երիտասարդների միության խմբակցության անդամներին, մաղթելով արդյունավետ և անխափան գործունեություն: