Կայացավ հանրաքվեին ընդառաջ հերթական հանդիպում-քննարկումը

11/10/2015

Շարունակվում են աշխատանքային հանդիպումները դեկտեմբերի 6-ին նախատեսված Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ: ՀՀ ԱԺ ԲՀկ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ ԵՄ ղեկավար մարմնի ներկայացուցիչ Ռաֆայել Հունանյանն աշխատանքային հերթական քննարկումն ունեցան քաղաքականությամբ հետաքրքրված երիտասարդների հետ: Ինչպես վերջին հանդիպումների ժամանակ, այնպես էլ այս անգամ քննարկման առանցքային թեման Սահմանադրական բարեփոխումների նախագիծն էր: Երիտասարդներին մանրամասնորեն ներկայացվեցին այն հիմնական կառուցվածքային փոփոխությունները, որոնք կիրառվելու են երկրի կառավարման առաջարկվող մոդելում: Ակնհայտ է, որ գործող Սահմանադրությունն արդեն դժվարությամբ է պատասխանում բոլոր այն մարտահրավերներին, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետությանը: Իսկ բարեփոխումների առաջարկվող փաթեթը, որով երկրի կառավարման համակարգն անցում է կատարում կիսանախագահականից դեպի խորհրդարանական, հնարավորություններ կստեղծի կայուն և հաստատուն քայլերով առաջխաղացման իրատեսական հնարավորություններ ստեղծել: Պետք է փաստել, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ բալանսավորված կառավարման մոդելը երաշխավորում է առավել ժողովրդավարական պետություն ունենալուն: